ԱՄՆ-ն թույլ է տվել Հարավային Կորեային ավելացնել հարձակվողական հրթիռային համակարգերի հեռահարությունը` 300-ից դարձնելով 800 կմ: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը` հղելով ազգային անվտանգության հարցերով կորեացի խորհրդական Չհոն Յոն Ուին: Հարավկորեական հրթիռների գործողությունների ռադիուսում կհայտնվի Հյուսիսային Կորեայի ամբողջ տարածքը, ինչպես նաև Չինաստանի ու Ճապոնիայի որոշ հատվածներ;
The Korea Times պարբերականը, հղելով կորեական կառավարության աղբյուրին, իր հերթին հաղորդում է, որ Սեուլը ծրագրում է ավարտել նոր հրթիռների պատրաստման աշխատանքներն առաջիկա 5 տարիների ընթացքում:
Ինչպես հաղորդում է AFP-ն, Հյուսիային Կորեան, Սեուլի գնահատմամբ, կարող է ունենալ տարբեր տիպերի մոտ 1000 հրթիռներ, որոնց մեծ մասնն ուղղված է Հարավային Կորեայի մայրաքաղաքին:





