AM
8 Հոկտեմբեր 2012 - 15:27 AMT

Գյուլ. Թուրքիան պատրաստվում է «անել անհրաժեշտ ամեն բան` Սիրիայում բռնությունները դադարեցնելու համար»

Թուրքիան չի կարող ձեռքերը ծալած հետևել Սիրիայում վատացող իրավիճակին և մտադիր է անել անհրաժեշտ ամեն բան` երկրում բռնությունները դադարեցնելու համար, ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը, երկուշաբթի հաղորդել է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:

Ըստ նրա, Թուրքիան Սիրիայի հետ սահմանում իրավիճակն իր վերահսկողության տակ է պահում և խորհրդակցություններ անցկացնում ԶՈւ Գլխավոր շտաբի հետ` իրավիճակի զարգացման առնչությամբ: