AM
8 Հոկտեմբեր 2012 - 16:35 AMT

Իրաքի իշխանությունները մահապատժի են ենթարկել 6 դատապարտյալների, այդ թվում` ահաբեկչության համար մեղավորների

Իրաքյան իշխանությունները երկուշաբթի օրը հայտարարել են 6 դատապարտյալների նկատմամբ մահապատիժ իրականացնելու մասին, որոնցից 4-ը նման դատավճռի են արժանացել ահաբեկչական գործունեության մասնակցելու համար: Մյուս երկուսը դատապարտվել էին քրեական բնույթի սպանություններ իրականցնելու համար, հաղորդում է «Էլաֆ» ինտերնետ-պարբերականը:

Ընդհանուր առմամբ, 2012թ հունվարից Իրաքում մահապատժի է ենթարկվել 102 մարդ, մինչդեռ ամբողջ 2011-ի ընթացքում պատժի այդ ձևը կիրառվել է 68 անձի նկատմամբ, հաղորդում է ինտերնետ-պարբերականը: