AM
8 Հոկտեմբեր 2012 - 16:35 AMT

Սիրիայում ակտիվացել են քրդերը. նրանք զինված խմբեր են ստեղծում

Այսօր PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր ղեկավար Անահիտ Ադամյանն ասել է, որ Հալեպից Սերոբ Ջաուկյանը հայտնում է, որ իրեն դիմած Մեսրոպ Համամջյանի տեղեկություններով ապստամբները լուրջ հաջողությունների են հասել երկրի հյուսիսում և, նրանց օգնում է Թուրքիան: Նա նաև նշել է, որ երկրում ակտիվացել են քրդերը՝ ստեղծելով զինված խմբեր:

Մի հալեպահայ, ով չի չցանկացել ներկայանալ, ասել է, որ Թուրքական ներխուժման վտանգը շատ մեծ է և, որ Թուրքիան հարմար պահի է սպասում հարձակվելու համար: Նա նաև հավելել է, որ թուրքական ներխուժմանը կհաջորդեն նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների ներխուժումները Սիրիա և այն կվերածվի ՆԱՏՕ-Սիրիա պատերազմի, ինչը կարող է իր հերթին հանգեցնել տարածաշրջանային պատերազմի: