Արդեն 2 կամ չորս ամիս անց Իրանը կարող է արտադրել հարստացված ուրան, որն օգտագործվում է միջուկային զենք ստանալու համար, ասվում է գիտության և միջազգային անվտանգության ամերիկյան ինստիտուտի զեկույցում: Հետազոտության հեղինակների կարծիքով, ևս չորս կամ ինն ամիս անց իրանցի գիտնականները կարող են ստեղծել ատոմային ռումբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Զեկույցը պատրաստելիս փորձագետներն օգտագործել են Իրանում անցկացվող փորձարկումների տվյալները, որոնք հավաքել են ՄԱԳԱՏԷ տեսուչները: Փաստաթուղթը ներկայացրած գիտության ինստիտուտը գլխավորում է ՄԱԳԱՏԷ նախկին տեսուչ Դևիդ Օլբրայտը:





