AM
9 Հոկտեմբեր 2012 - 10:35 AMT

Լավրովը հուսով է, որ Վրաստանի նոր իշխանությունները կկարգավորեն Ռուսաստանի հետ հարաբերությունները

Ռուսաստանը հույս ունի, որ Վրաստանի նոր իշխանությունները կանցկացնեն նաև ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականություն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Անցած շաբաթ Վրաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում ձևավորվել է նոր կառավարություն: Ձայների մեծամասնությունը ստացել է «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիան: