Թուրքական Դիարբեքիր և Շիրնակ գավառներում զինված հարձակում է կատարվել միջնակարգ դպրոցների վրա: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, հարձակումը կատարել են Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինները:
Հարձակման արդյունքում, որի ժամանակ օգտագործվել են ինքնաշեն պայթուցիկներ ու «Մոլոտովի կոկտեյլ», Դիարբեքիրում տուժել են 1 ուսուցիչ և 2 աշակերտ, Իդիլում՝ 2 աշակերտ:
Իդիլ ավանում հարձակման պատճառով փակ են բոլոր օբյեկտները՝ փռերից ու դեղատներից բացի:





