Այսօր Թբիլիսիում նախագահական նստավայրում կայացել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու և վարչապետի թեկնածու, խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու հանդիպումը:
Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, հանդiպումը տևել է շուրջ կես ժամ:
Սահակաշվիլին հաղորդել է լրագրողներին, որ գործադիր իշխանության հանձնումը տեղի կունենա առանց էքսցեսների. «Մեր միջև մնում են ֆունդամենտալ հակասություններ շատ քաղաքական և ազգային հարցերի շուրջ, բայց որպես պատասխանատվությունը գիտակցող իշխանություն և ես` որպես նախագահ, ով Սահմանադրության երաշխավորն է, մենք կապահովենք, որպեսզի իշխանության հանձնումը տեղի ունենա առանց էքսցեսների: Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ վրաց ժողովրդի շահերը հաշվի առնելով տեղի է ունեցել ժողովրդավարության պահպանում»:
Մեկնաբանելով Սահակաշվիլու հետ բանակցությունները` Իվանիշվիլին հայտարարել է լրագրողներին, որ այդ հանդիպումը ցույց է տվել, որ վրացիները կուլտուրական ազգ են: «Այն, որ ես և իմ թիմը ստեղծել ենք ժողովրդավարական ճանապարհով իշխանափոխության նախադեպ, ըստ արժանվույն կհիշատակվի պատմության մեջ»,- ասել է նա:





