Իրաքը մինչև 2020-ը կավելացնի նավթի արդյունահանումն ավելի քան երկու անգամ, կանխատեսում է Միջազգային էներգետիկ գործակալությունը (IEA):
Գործակալության կարծիքով, այդ ժամանակ Իրաքը կարդյունահանի օրական 6,1 մլն բարել նավթ, ինչը կիսով չափ քիչ է երկրի կողմից հայտարարված պլաններից:
Իրաքում նավթի արդյունահանումը սկսել է աճել 2010-ին, երբ Բաղդադը պայմանագրեր է ստորագրել ոլորտի այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են BP Plc, Exxon Mobil, Eni և Royal Dutch Shell:
30 տարվա ընթացքում առաջին անգամ արդյունահանումը գերազանցել է օրական 3 մլն բարելը` Իրաքին երկրորդ տեղը բերելով ՕՊԵԿ երկրների շարքում Սաուդյան Արաբիայից հետո:





