AM
9 Հոկտեմբեր 2012 - 11:47 AMT

Միթ Ռոմնին առաջ է անցել Օբամային

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին առաջ է անցել ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայից: Այսպիսին են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ըստ հարցման, այս պահին Ռոմնիի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 49 տոկոսը, Օբամայի օգտին՝ 45 տոկոսը:

Ըստ սեպտեմբերյան հարցման արդյունքների, Օբաման առաջ էր Ռոմնիից 9 կետով: Վերլուծաբանները Ռոմնիի հաջողությունը բացատրում են հոկտեմբերի 3-ի ելույթով հեռուստաբանավեճի ժամանակ: