AM
9 Հոկտեմբեր 2012 - 11:35 AMT

BBC-ն զգուշացնում է, որ ռազմական ներխուժումը Սիրիա ռիսկային է Թուրքիայի համար

Անգլիական BBC հեռուստաալիքը հայտնել է, որ ռազմական ներխուժումը Սիրիա ռիսկային է Թուրքիայի համար: Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ անցկացնելու Թուրքիայի կառավարության լիազորություններ ստանալուց հետո, ВВС-ն տեղեկություններ է տարածել այն մասին, որ ռազմական ներխուժումը Սիրիա շատ ռիսկային կլինի Թուրքիայի համար:

Թուրքիայի դեմ բացասական գործոններ կլինեն Սիրիայի ՀՀՊ-ն, քիմիական և կենսաբանական զենքը, Դամասկոսի կապերը ՌԴ և Իրանի ղեկավարության հետ և քրդերի վիճակը Սիրիայում: