AM
9 Հոկտեմբեր 2012 - 13:27 AMT

Բեռլուսկոնին մտադիր չէ առաջադրվել 2013թ. Իտալիայի խորհրդարանական ընտրություններում

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը 2013թ. գարնանը կայանալիք Իտալիայի խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին քաղաքական գործիչը, որը երեք անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, հայտարարել է այսօր «Հինգերորդ ալիքին», որը մտնում է նրա ընտանիքին պատկանող «Մեդիասետ» ընկերության մեջ:

Բեռլուսկոնին պնդում է, որ «նահանջում է» չափավոր քաղաքական ուժերին համախմբելու նպատակով: Նա չի բացառել, որ չափավոր ուժերը կարող է գլխավորել ներկայիս տեխնիկական կառավարության ղեկավար Մարիո Մոնտին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: