Թուրքիայի ԳՇ-ն F-16 առնվազն 25 կործանիչ է տեղակայել «Դիարբեքիր» ավիաբազայում, որը գտնվում է Սիրիայի հետ սահմանից ոչ այնքան հեռու, հայտնում է Associated Press-ը:
Գրեթե միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարեց, թե դաշինքն արդեն պատրաստել է բոլոր անհրաժեշտ պլանները Թուրքիայի պաշտպանության ուղղությամբ և կարող է իրագործել անհրաժեշտության դեպքում:
Երկու օր առաջ թուրքական ՌԾՈւ սիրիական ափերի մոտ են գործուղել յոթ նավերից բաղկացած տորմիղը:
Լարվածությունը Թուրքիայի ու Սիրիայի սահմանին պահպանվում է արդեն մեկ շաբաթ: Սիրիական զորքերը մի քանի անգամ սխալմամբ հարվածներ են հասցրել թուրքական տարածքին՝ հարուցելով Անկարայի զայրույթը: Թուրքական կառավարությունն արդեն հայտարարել է, որ առանց հակահարվածի չի թողնի նման միջադեպերը, հայտնում է Լենտա.ռու-ն:





