Բրիտանական Tatler ամսագիրը արքայազն Հարրիին ճանաչել է տարվա մարդ», հաղորդում է Sky News-ը: Արքայազն Հարրիին նվիրված հոդվածը զբաղեցնում է 6 էջ: Այս հոդվածում ամսագիրը մանրամասնորեն ներկայացրել է նրա կենսագրության հիմնական փուլերը:
Ամսագիրը արքայազնին կոչում է «Մեծ սրտով արքայազն-մարտիկ»: Հոդվածում կան լուսանկարներ, որոնք արվել են նրա կյանքի տարբեր ժամանակահատվածներում:
20 տարիների ընթացքում արքայազն Հարրին առաջին տղամարդն է, ով հայտնվել է Tatler-ի շապիկին:





