AM
9 Հոկտեմբեր 2012 - 15:14 AMT

Իսրայելը Հայֆայի արվարձանում տեղակայել է Patriot զենիթային հրթիռային համակարգ

Հոկտեմբերի 8-ին Իսրայելը Հայֆայի արվարձանում տեղակայել է Patriot զենիթային հրթիռային համակարգ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:

Հայֆայում ՀՀՊ համակրգերը տեղակայվել են հոկտեմբերի 6-ին իրանական անօդաչու թռչող սարքի` իսրայելական տարածքում հայտնվելուց երկու օր անց: Այն ոչնչացվել է իսրայելական F-16 կործանիչի կողմից: