AM
9 Հոկտեմբեր 2012 - 15:17 AMT

Ռուսաստանը Իրաքին կտրամադրի 4.3 մլրդ դոլարի սպառազինություն

Իրաքի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի` Մոսկվա կատարած այցի ժամանակ երկու երկրների կառավարությունները սպառազինության գնման վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել, ըստ որի Ռուսաստանը Իրաքին կտրամադրի 4.3 մլրդ դոլար արժողությամբ սպառազինություն: Իրաք` ամերիկյան ներխուժումից ի վեր, նման պայմանագիր կնքվում է առաջին անգամ:

Սպառազինության առևտրի վերականգնման հարցով ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն ու Իրաքի կառավարության ղեկավարը հանդիպել են այս տարվա գարնանը, նշում է Ինտերֆաքսը: