AM
9 Հոկտեմբեր 2012 - 16:09 AMT

Թեհրանում համոզած են, որ Իրանի վրա իսրայելական հարձակումը դատապարտված է անհաջողության

«Իսլամական հեղափոխության պահակային կորպուսի» գլխավոր շտաբին կից պլանավորման բաժնի պետ, գեներալ-մայոր Աբբաս Նիլֆորուշանը հայտարարել է, որ Իրանի վրա իսրայելական հարձակումը դատապարտված է անհաջողության:

Ըստ նրա, երկրի ԶՈւ տիրապետում են մի համակարգի, որը կարող է խոչընդոտներ ստեղծել ցանկացած էլեկտրոնային ազդակների համար: Ըստ նրա, դա թույլ կտա իրանական ՀՀՊ համակարգին ապակողմնորոշել իսրայելական ՌՕՈւ ինքնաթիռներին` դեռևս իրանական ռազմավարական օբյեկտներին մոտենալիս: