AM
10 Հոկտեմբեր 2012 - 05:28 AMT

«Ժողովուրդ» . Խաչիկյանի մասին նրա երբեմնի ենթակաները «կործանարար» ցուցմունքներ են գրել

Կենսաթոշակներից 240 մլն դրամ յուրացրած և այժմ կալանավորված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը մինչ օրս նախաքննական մարմնին ցուցմունք չի տվել: Փոխարենը Խաչիկյանի մասին նրա երբեմնի ենթակաները «կործանարար» ցուցմունքներ են գրել: Ու թեև Վ. Խաչիկյանն ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, այնուամենայնիվ այսպես ասած, «գողական է գնում»՝ միայն հայտարարելով, թե իր մեղքը չի ընդունում: Այլ կերպ ասած՝ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կամաց-կամաց սերտում է քրեական բարքերը: