AM
10 Հոկտեմբեր 2012 - 06:07 AMT

Օբաման հաստատել է Իրանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի միջոցները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է Իրանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի միջոցները: Ըստ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Թոմմի Վիտորի, պատժամիջոցների խնդիրն է թույլ չտալ Իրանին ստանալ միջուկային զենք, և Իրանում ու Սիրիայում մարդու իրավունքների խախտումնեի դեմ պայքարելը:

«Եթե իրանական կառավարությունը շարունակի իրեն պահել այնպես, ինչպես այժմ, կասկածներ չկան, որ ԱՄՆ-ն և մեր գործընկերները կշարունակեն խստացնել պատժամիջոցները»,-նշվում է փաստաթղթում:

ԱՄՆ-ն և Արևմուտքի մի շարք երկրներ կասկածում են Իրանին միջուկային զենք ստեղծելու մեջ, որը վերջինս փորձում է թաքցնել խաղաղ ատոմային ծրագրի շղարշի ետևում: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները` հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրը կրում է բացարձակապես խաղաղ բնույթ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: