AM
10 Հոկտեմբեր 2012 - 05:42 AMT

«Հրապարակ». «Զվարթնոց» տաքսի ծառայությունը ուղևորներին սպասարկում է աստղաբաշխական գներով

«Հրապարակ»-ը գրում է . «Մեր երկիր ժամանողները շարունակում են ապշած մնալ «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկող տաքսի ծառայությունից, որն ուղևորին սպասարկում է աստղաբաշխական թվերով:

Այս տաքսի ծառայությունը, մասնակցելով «Զվարթնոցի» կազմակերպած մրցույթին, հաղթեց` շահելով այս տարածքում տրանսպորտային փոխադրումներ իրականացնելու մենաշնորհը: Եվ չնայած մյուս տաքսի-ծառայությունները բողոքեցին սրա դեմ, բայց` անօգուտ: Հիմա այդ դժգոհություններին ավելացել են ուղևորների դժգոհությունները, այս խնդիրը մնում է անլուծելի:

Թերևս իշխանությունը չի համարձակվում դիպչել Ռոբերտ Քոչարյանի մերձավորների բիզնեսին: Ըստ տարածված տեղեկությունների, օդանավակայանում գործող տաքսի սերվիսը պատկանում է Քոչարյանի մերձավորներին: Իսկ օդանավակայանն էլ` Էռնեկյանին, ով համարվում է Քոչարյանի մտերիմը»: