AM
10 Հոկտեմբեր 2012 - 06:40 AMT

Մեծ Բրիտանիան պետք է որոշի մնալ ԵՄ-ում, թե ոչ

Մեծ Բրիտանիայի համար ժամանակն է եկել որոշելու, արդյոք երկիրը պետք է մնա ԵՄ կազմում: Այս մասին ասվում է հոդվածում, որն այսօր հրապարակվել է «Դեյլի էքսպրեսս» պարբերականում, որտեղ մեջբերվում են հատվածներ վարչապետ Դևիդ Քեմերոնի ելույթից: «Համազգային հանրաքվեն ամենաարդար, պարզ և միանշանակ եղանակն է պարզելու Լոնդոնի և Բրյուսելի հարաբերությունները»,-հայտարարել է կառավարության ղեկավարը Բիրմինգհեմում:

Ըստ վերջին հարցումների, բրիտանացիների ավելի քան 80 տոկոսը ցանկանում է, որպեսզի երկրում անցկացվի հանրաքվե` ԵՄ-ին հետագա անդամակցության վերաբերյալ:

Սպասվում է, որ այսօր Բիրմինգհեմում կավարտվի Պահպանողական կուսակցության համագումարը, որտեղ Քեմերոնը հանդես կգա ծրագրային ելույթով, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: