«Աէրոֆլոտ» ընկերության Superjet-100 ինքնաթիտը վթարային վայրէջք է կատարել Նաբերեժնիե Չելինի քաղաքի «Բեգիշևո» օդանավակայանում, տուժածներ չկան, հաղորդվում է Թաթարստանի ԱԻՆ գլխավոր վարչության կայքում:
Գերատեսչության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Մոսկվայի ժամանակով 5:43-ին: Ինքնաթիռը «Շերեմետևոյից» թռիչք է իրականացրել «Բեգիշևս» 65 ուղևորներով և 5-հոգանոց անձնակազմով, հաղորդում է ՌՒԱ Նովոստին:
«Վթարային վայրէջքի նախնական պատճառը լրաթևիկների սառցակալումն է: Ժամը 5:43-ին ինքնաթիռը վայրէջք է կատարել առանց պատահարների: Արդյունքում զոհեր, տուժածներ չկան»,- հաղորդել է ԱԻՆ-ը:





