AM
10 Հոկտեմբեր 2012 - 10:55 AMT

Եվրոպայում հայտնվել է հիջաբով առաջին քաղաքապետը

Գլխավորելով Վիսոկո քաղաքի քաղաքապետարանը՝ Ամրա Բաբիչը դարձավ Բոսնիայի և Հերցոգովինայի առաջին քաղաքապետը, որը հիջաբ է կրում, հայտնում է World Bulletin-ը:

Տեղական խորհրդի ընտրությունները Բոսնիայում տեղի են ունեցել կիրակի, հոկտեմբերի 7-ին:

Բաբիչի օգտին է քվեարկել 39 պատգամավորներից 29: Նա առաջադրվել էր «Ժողովրդավարական շարժում» կուսակցությունից, հայտնում է islam.com.ua-ն:

Բաբիչը նաև գլխավորում է զինծառայողների ընտանիքներին օժանդակող հասարակական կազմակերպությունը: