AM
10 Հոկտեմբեր 2012 - 12:12 AMT

ՌԴ ԱԳ նախարար. Թուրքիան ու Սիրիան պատրաստ են ուղիղ կապ հաստատել

Թուրքիան ու Սիրիան պատրաստ են ուղիղ կապ հաստատել: Այդ մասին հոկտեմբերի 10-ին լրագրողներին է հայտարարել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Փորձը ցույց է տալիս, որ երբ հակսություններ են առաջանում, լավագույն միջոցն անմիջական կապ հաստատելն է: Գիտեմ, որ Թուրքիան ու Սիրիան պատրաստ են դրան»,-ասել է նախարարը:

«Դա կլինի մեկնաբանության խեղաթյուրումները բացառելու ամենադյուրին միջոցը: Մենք կհորդորենք մեր գործընկերներին այդպես վարվել»,-ասել է Լավրովը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: