ԱՄՆ Պետդեպարտամենտն առաջին անգամ հրապարակել է Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսի մահվան մանրամասները: Ինչպես պարզվեց, դեսպանը խեղդվել է հրդեհի ծխից, թաքնվելով հատուկ ապաստարանում, ուր չեն կարողացել մուտք գործել հարձակվող լիբիացիները:
Գրոհի գիշերը շենքում եղել են Սթիվենսը, աշխատակից Շոն Սմիթը, 5 զինված անվտանգության ծառայության աշխատակիցներ և 4 լիբիացի իրավապահներ: Օրվա ընթացքում փողոցում հուզումներ չեն եղել:
21:40-ին դարպասների մոտ կրակոցներ ու պայթյուններ են լսվել, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Շենք են ներխուժել զինյալներ:
Երբ նրանք չեն կարողացել բացել թաքստոցը, նրանք վառելիք են լցրել կահույթի վրա ու հրկիզել այն: Սթիվենսը, Սմիթը ու գործակալներից մեկը փորձել են թաքնվել հրդեհից լոգարանում, սակայն ծուխը թույլ չի տվել, որ շնչեն: Ամերիկացիները որոշել են փախչել պատուհանից, սակայն դա հասցրել է անել միայն գործակալը, հայտնում է «Ռոսբալտը»: –ԿԱ





