Սիրիական բանակը ոչնչացրել է մի քանի գրոհայինների Չեչնիայից և Աֆղանստանից` Հոմսից հարավ ընկած տարածքում տեղի ունեցած մարտերում: Այս մասին հաղորդում է սիրիական ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությունը:
Սիրիական ԶԼՄ-ները արդեն հաղորդել են չեչնիացիների մասին, որոնք, իբրև թե մասնակցում են սիրիական հակամարտությանը:
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովը հերքել է այդ հաղորդագրությունները` դրանք կեղծ կոչելով:
Ավելի վաղ սիրիական կառավարական զորքերը սկսել էին սահմանամերձ գյուղերի մաքրումը Սիրիայի ազատ բանակի գրոհայիններից:





