Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում ձերբակալվել է 2 մարդ, որոնք օրինապահ մարմինների կրածիքով կարող էին ուղևորվել Սիրիա, որպեսզի մասնակցեին ահաբեկչությունների նախապատրաստամնն ու իրականացմանը:
26-ամյա տղամարդուն և կնոջը ձերբակալել են հոկտեմբերի 9-ին` Եգիպտոսից ժամանելուց անմիջապեսհ հետո:
Ձերբակալվածների ինքնությունն առայժմ չի նշվում: Նրանցով զբաղվում է Լոնդոնի ոստիկանությունը: Լոնդոնում մտավախություն ունեն, որ բրիտանական մահմեդական համայնքի ներկայացուցիչները կմիանան Սիրիայում «Ալ-Քաիդայի» կողմնակիցներին:





