Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հազիվ թե հնարավոր լինի: Նման կարծիք է հայտնել ռուս ռազմական փորձագետ, լրագրող Ալեքսանդր Գոլցը, հաղորդում է rosbalt.ru-ն:
Փորձագետը կարծում է, որ արևմտյան երկրները Վրաստանին կտան անվերջ կանխավճարներ և այդ երկրի համար «ճանապարհային քարտեզներ» կգծեն, սակայն դրանից ավել ոչինչ չի լինի:
«ՆԱՏՕ-ին անդմակցելու կարևորագույն նախապայմաններից է բոլոր տարածքային վեճերի լուծումը, իսկ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ վեճերը մոտ ապագայում չեն կարգավորվի»,-կարծում է Գոլցը:
Ավելի վաղ «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին վստահություն էր հայտնել, որ առաջիկայում Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին:





