Իսրայելի Կնեսսեթը հոկտեմբերի 15-ին կարող է հայտարարել ինքնաարձակման մասին: Այսօր այս մասին լրագրողներին է հայտնել օրենսդիր մարմնի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը:
«Կառավարությունը խնդրել է, որ օրակարգում նշանավորվի խորհրդարանի բաց թողման և արտահերթ ընտրությունների նշանակման հարցը»,-ասել է նա: Խոսելով ընտրությունների անցկացման ժամկետների մասին` նա կանխատեսել է, որ դրանք կկայանան հաջորդ տարվա փետրվարի 10-15, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





