Իրանի բարձրագույն առաջնորդ այաթոլլա Համենեին կոչ է արել պաշտոնյաներին «միմյանց վրա չբարդել տնտեսական խնդիրների մեղքը» և ճանաչել իրենց պատասխանատվությունը երկրում տիրող տնտեսական իրավիճակի համար:
Նա նաև քննադատել է Արևմուտքին, որտեղ վերջերս իրանական ռիալի անկումը շատերի կողմից գնահատվում է որպես պատժամիջոցների արդյունավետություն:
Նախորդ շաբաթ ռիալը մոտ կիսով չափ արժեզրկվել էր դոլարի նկատմամբ:
Բազմաթիվ իրանցիներ, այդ թվում` այաթոլլա Համենեիի քաղաքական գործընկերները, տնտեսական ճգնաժամի մեղքը բարդում են նախագահ Ահմադինեժադի վրա, հաղորդում է BBC-ին:





