Հորդանանում նոր կառավարությունը երդում է տվել, որը գլխավորել է 73-ամյա քաղաքական գործիչ Աբդալլա ան Նուսուրը: Նա պետք է երկիրը նախապատրաստի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք նախատեսվում է անցկացնել 2013-ի սկզբին:
Ազգային ժողովի ստորին պալատի ներկա կազմն աշխատել է իր ժամկետի միայն կեսը: Ամմանում ընդդիմության զանգվածային ցույցերի ֆոնին, որը պահանջում է բարեփոխումների արագացում, Աբդալլա 2-րդ թագավորն անցած շաբաթ լուծարել է իշխանության օրենսդրական մարմինը: Ֆաիզ ատ Տարաունի կառավարությունը ավտոմատ կերպով հրաժարական է տվել սահմանադրության 74-րդ հոդվածին համապատասխան:
Նոր կառավարությունում, որը կազմված է 21 հոգուց, իրենց պաշտոնները պահպանել են նախորդ կառավարության 16 նախարարները:
Հիմնական ընդդիմադիր շարժումը` Իսլամական գործողության ճակատը, հայտարարել է գալիք ընտրությունները բոյկոտելու մասին: Նրա առաջնորդ Համզա Մանսուրը պահանջել է ընդունել նոր ընտրական օրենք, որը խորհրդարանում կարող է ապահովել «արդար ժողովրդական ներկայացուցչություն»:





