AM
12 Հոկտեմբեր 2012 - 06:17 AMT

Եմենի մայրաքաղաքում կրակ են բացել ԱՄՆ դեսպանատան աշխատակցի վրա

Եմենում սպանվել է ԱՄՆ դեսպանատան աշխատակից Քասսիմ Ակլանը, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական մամուլի հաղորդագրությունում: Ինչպես Reuters-ին հաղորդել ականատեսները, աշխատակիցը սպանվել է իր ավտոմեքենայում` Եմենի մայրաքաղաքի հյուսիսային հատվածում:

ԱՄՆ պետդեպարտամենտը պատրաստակամություն է հայտնել օգնություն տրամադրել Եմենի իշխանություններին իրենց աշխատակցի մահը հետաքննելիս, հաղորդում է ՌԲԿ-ն: