Արքայազն Հարրին մարտական ուղղաթիռով Աֆղանստանում ոչնչացրել է թալիբների որոշ ռազմական օբյեկտները, ինչպես նաև մասնակցել է վիրավոր բրիտանացի զինծառայողի փրկարարական գործողությանը:
Ինչպես հայտնում է Sun թերթը, վերջին չորս շաբաթում Հարրին «բազմիցս է մարտական թռիչքներ կատարել», որոնց նպատակն էր «ոչնչացնել թալիբների ցամաքային օբյեկտները կամ օդանավերի ուղեկցությունը»: Նման առաքելություններից մեկի ժամանակ նա ստիպված էր օդից պաշտպանել մեկ այլ ուղղաթիռ, որը վայրէջք էր կատարել վիրավոր զինվորին տարհանելու համար:
Որպես թագավորական ՌՕՈւ զինծառայող Հարրին Աֆղանստան է ժամանել անցած սեպտեմբերին և այնտեղ կմնա մինչ հունվար, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





