ՀՀ Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղի հետ կապված` հոկտեմբերի 12-ին կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը հետևյալ փողոցներում. ժամը 17.00-ից` Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը, ժամը 18.00-ից` Իսակովի պողոտա-Աթենքի փողոց և Լենինգրադյան փողոց-Աթենքի փողոց խաչմերուկները, Բրազիլիայի հրապարակը, Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից դեպի Լենինգրադյան տանող ճանապարհը:





