2012-ի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եվրամիությանը: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր արտուղար Տորբյերն Յաղլանդը, ով 2009-ից նաև նորվեգական Նոբելյան հանձնաժողովի նախագահն է:
Նրա խոսքով, Նոբելյան մրցանակ շնորհելու համար հիմք է դարձել այն փաստը, որ 60 տարի շարունակ Եվրոպական միության գործունությունը բխել է Եվրոպայում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության շահերից, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Նոբելյան հանձնաժողովի որոշումից ավելի քան մեկ ժամ առաջ դափնեկրի անունը «գուշակել է» Նորվեգական հեռարձակողների կորպորացիան:





