Կանադան արգելել է ամերիկացի պաստոր Թերի Ջոնսին մտնել երկիր, քանի որ նրա կողմից Ղուրանն այրելու պատճառով անցած տարի բախումներ են տեղի ունեցել Աֆղանստանում:
Պաստորը փորձել է հատել Միչիգան և Օնտարիո նահանգների միջև սահմանը, հաղորդել է նրա ներկայացուցիչը:
Ջոնսին արգելել են մուտք գործել չվճարված տուգանքի փոխարեն, որը գրվել է շուրջ 20 տարի առաջ Գերմանիայում, ինչպես նաև 2011-ին Դեթրոյթում ցույցի ժամանակ իրավակարգի խախտումների պատճառով:
Պաստորը մեկնել է Կանադա «Մահմեդականների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմի մասին բանավեճերին մասնակցելու համար, որը սեպտեմբերին բողոքի ալիքներ և անկարգություններ է առաջացրել արաբական աշխարհում:
Ավելի վաղ պաստորին արգելել են մուտք գործել Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի տարածք, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:





