Պակիստանի մեջիթներում, դպրոցներում, ձեռնարկություններում համընդհանուր աղոթք է տեղի ունեցել 14-ամյա աղջնակի ապաքինման համար, որին ծանր վիրավորել են թալիբները:
Մալալ Յուսաֆզայը հայտնի դարձավ 2009 թ., երբ սկսեց օրագիր վարել թալիբների տիրապետության տակ կյանքի մասին:
Թալիբները հարձակվեցին նրա վրա, երբ նա տուն էր վերադառնում դպրոցից:
Պակիստանի նախագահն ու վարչապետը դատապարտել են այդ հարձակումը: «Թալիբան» շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե աղջիկը ապրի, նրան չեն գթա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:





