ԵՄ երկրները համաձայնեցրել են Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթը, որոնք ներառում են սիրիական ավիաընկերություններին օդանավերի թռիչքի արգելք դեպի ԵՄ երկրներ: Այս մասին հաղորդում եբ եվրոպացի դիվանագետները:
Նոր պատժամիջոցները, նախ և առաջ, վերաբերում են սիրիական ավիաընկերություններին, ռազմական արդյունաբերությանը և ապահովագրական բիզնեսին: ԵՄ ընկերություններին արգելվում է տեղափոխել սիրիական ապրանքներ և ապահովագրել դրանք: Արգելվում է Սիրիայից զենքի և ռազմատեխնիկայի գնումը եվրոպական ընկերությունների կողմից:





