AM
12 Հոկտեմբեր 2012 - 14:34 AMT

Իրանի ԱԳՆ. Սպիտակ տունը ձախողում է միջնորդների «վեցնյակի» և Թեհրանի բանակցությունները

Սպիտակ տունը ձախողում է միջնորդների «վեցնյակի» և Թեհրանի բանակցությունները, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը:

«ԱՄՆ-ն չի ձգտում լուծել իր խնդիրները, այլ ներկայացումներ է սարքում Իրանի և «վեցնյակի» բանակցային գործընթացում»,-ասել է նա:

Նա նաև քննադատության է ենթարկել ԱՄՆ քաղաքականությունը միջուկային ոլորտում, հաղորդում է Ինտերֆաքսը: Մեհմանփարաստը հայտարարել է, որ Վաշինգոտնը մեղադրում է Իրանին միջուկային զենք ստեղծելու ձգտման մեջ, մինչդեռ ԱՄՆ-ն ինքը տիրապետում է միջուկային զենքի հսկայական պաշարների և անգամ կարող է թույլատրել դրա օգտագործումը: