AM
13 Հոկտեմբեր 2012 - 06:04 AMT

«Ժողովուրդ». ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է անցկացնում մանկատներում ու ծերանոցներում

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է իր ուսումնասիրությունները պետական գնումների ոլորտում:

Այս անգամ թիրախում հայտնվել են Երևանի և ՀՀ մարզերի մանկատներն ու ծերանոցները: Թերթի տեղեկություններով` այս ոլորտում բազմաթիվ աղմկահարույց չարաշահումներ են հայտնաբերվել, որոնք առաջիկայում կհրապարակվեն: