AM
14 Հոկտեմբեր 2012 - 12:29 AMT

Թուրքական ընդդիմության առաջնորդ. Էրդողանը դրդում է Թուրքիային պատերազմի

«Վարչապետը դրդում է երկիրը պատերազմի»,- այդ մասին հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քյամալ Քիլիջարօղլուն:

«Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկիրը դրդում է պատերազմի՝ որպես պատճառ բերելով Սիրիայում ժողովրդավարության բացակայությունը: Մերձավոր Արևելքի ո՞ր երկրում կա ժողովրդավարություն: Իսկ մի՞թե այն կա Թուրքիայում: Ձերբակալվել են զինծառայողներ, պատգամավորներ, լրագրողներ և ուսանողներ»,- հայտարարել է նա, հաղորդում է SalamNews-ը: