AM
15 Հոկտեմբեր 2012 - 07:44 AMT

Ուկրաինայի քաղաքացիները բարձրացել էին Արագած և մոլորվել

Երեկ ժամը 20.32-ին ահազանգ է ստացվել, որ 3 քաղաքացի բարձրացել են Արագած լեռը, մոլորվել են և չեն կարողանում ինքնուրույն իջնել: Պարզվել է, որ մոլորվածները գտնվում են Արայի լեռան գագաթին: Դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ժամը 23.30-ին հրշեջ-փրկարարներն Արայի լեռան հյուսիս-արևելյան հատվածում հայտնաբերել և անվտանգ իջեցրել են Ուկրաինայի քաղաքացիներ 1985թ. ծնված Վալերի Պովլենկոյին,1985թ. ծնված Սերգեյ Գումենյուկին և 1989թ. ծնված Դարյա Միխայլուկին: