Սիրիայի Ազատ բանակի ու կառավարական զորքերի բախումների հետևանքով մեկ օրվա ընթացքում Սիրիայում առնվազն 206 մարդ է սպանվել, հայտնել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի, զոհվածների մեծ մասը Դամասկոսի բնակիչներ են:
Դիմակայությունը Սիրիայում շարունկավում է արդեն 1,5 տարի: Ըստ ՄԱԿ տվյալների, զոհերի ընդհանուր թիվը հասնում է 20 հազարի:





