Ասիայի առաջատար երկրները վերջին 10 տարում գրեթե երկու անգամ ավելացրել են պաշտպանության ծախսերը: Այդ մասին ասվում է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տարածած զեկույցում:
«Այսօր որոշ ասիական երկրներ արդեն մտնում են պաշտպանության վրա ծախսերի ռեկորդակիր պետությունների թվի մեջ: Բացի դրանից, ի տարբերություն այլ շրջանների ռազմական բյուջեների, Ասիայում պաշտպանական ծախսերը շարունակում են աճել»,- նշում են զեկույցի հեղինակները, հիշեցնելով, որ Եվրոպայի և ԱՄՆ երկրներում վերջին տարիներին այդ ոլորտին սկսել են ավելի քիչ փող հատկացնել: Մասնագետները հիշեցնում են, որ ասիական երկրներն այդքան ուժեղ չեն տուժել 2008-ի ֆինանսական ճգնաժամի արդյունքում և դրանց մասնակցությունը համաշխարհային քաղաքականությանն ավելանում է:
2011-ին ամենից շատ իրենց պաշտպանական հնարավորությունների զարգացման վրա ծախսել են Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և Թայվանը: Ընդհանուր գումարը կազմել է 224 մլրդ դոլար:





