ՌԴ կառավարությունը մինչև հոկտեմբերի վերջ կքննարկի հակածխախոտային օրինագիծը, որի համաձայն հասարակական վայրերում ծխելու արգելքը կներմուծվի 2015-ի հունվարի 1-ից, հաղորդել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր վիդեոբլոգում տեղադրված ուղերձում:
ՌԴ առողջապահության նախարարության կողմից նախապատրաստված փաստաթուղթը կառավարություն է մտել օգոստոսի 31-ին: Օրինագիծը մշակվել է կառավարության հանձնարարության համապատասխան և համաձայնեցվել բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ: Փաստաթուղթը նախատեսում է ծխախոտի վաճառքի արգելք կրպակներում, ծխախոտի և ծխելու գործընթացի ցուցադրում նոր աուդիովիզուալ ստեղծագործություններում` նախատեսված երեխաների համար:
«Մինչև նոյեմբերի վերջ կառավարությունը կքննարկի առողջապահության նախարարության օրինագիծը, որը նախատեսում է ծխելու արգելք հասարակական վայրերում»,- հաղորդել է Մեդվեդևը:





