Իսրայելի 18-րդ գումարման Քնեսեթը հոկտեմբերի 16-ին հաստատել է կառավարության ներկայացված ինքնալուծարման մասին օրինագիծը: Միաժամանակ, այն հաստատել է 19-րդ գումարման Քնեսեթի ընտրությունների ամսաթիվը` 2013-ի հունվարի 22: 8 ժամ տևած բանավեճերից հետո բոլոր 100 պատգամավորները «կողմ» են քվեարկել ինքնալուծարմանը: Իր որոշմամբ Քնեսեթը պաշտոնական մեկնարկ է տվել 100-օրյա նախընտրական քարոզարշավին:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին վարչապետ և իշխող «Լիկուդ» կուսակության ղեկավար Բենյամին Նեթանյահուն խոսել է դեռ անցած երկուշաբթի այն բանից հետո, երբ իշխող կոալիցիայի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում հանգել է հետևության, որ ստեղծված իրավիճակում անհնար է պատասխանատու բյուջե ընդունել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Վերջին 40 տարում իսրայելական խորհրդարանն լրիվ ժամկետով աշխատել միայն 1984-88թթ.:





