AM
16 Հոկտեմբեր 2012 - 07:26 AMT

Աթենքի մետրոն չի աշխատում գործադուլի պատճառով

Աթենքի մետրոպոլիտենի աշխատակիցները պահանջում են խստացնել անվտանգության կանոնները՝ վերջերս հարձակումներ են կատարվել նրանց վրա, երկուսը հոսպիտալացվել են ծանր վնասվածքներով: Նրանք պահանջում են նաև միջոցներ ձեռնարկել որպեսզի կյանքի կոչվեն կոլեկտիվ պայմանագրերի պարտավորությունները:

Հունաստանի պետական և մասնավոր հատվածի առաջատար արհմիությունները՝ GSEE և ADEDY, հայտարարել են նոր համընդհանուր գործադուլի մասին, որը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 18-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: