AM
16 Հոկտեմբեր 2012 - 06:50 AMT

«Հայկական ժամանակ». «Բանդայի» գործով դատավարությունը հետաձգվել է

Երեկ պետք է տեղի ունենար «Բանդայի» գործով դատավարությունը, բայց հետաձգվեց փաստաբաններից մեկի բացակայության պատճառով։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» -ը:

«Հաջորդ նիստը հոկտեմբերի 22-ին է։ Երեկվա նիստին ներկայացել էր ամբաստանյալներից Քյարամ Ամոյանը, որը վատառողջ է։

Նիստի ավարտից հետո նրան կրկին տարել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Այս գործով նախորդ նիստը հետաձգվել էր հենց Ամոյանի բացակայության պատճառով»,- գրում է թերթը: