AM
16 Հոկտեմբեր 2012 - 07:41 AMT

Սոցապ նախարար. Մանկատներում և ծերանոցներում հայտնաբերված չարաշահումները պետգնումների գործընթացների մեղքով են

Այսօր Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հաշմանդամություն ունեցող երեխաների մասին ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի հրապարակման ժամանակ անդրադարձել է նաև ծերանոցներում և մանկատներում հայտնաբերված խախտումներին:

«Խախտումները հրապարակվեցին այս օրերին, բայց ուսումնասիրություններն իրականացվել են դեռ ամիսներ առաջ, ժամանակ էր պետք արդյունքերն ամփոփելու համար»,- ասաց նախարարը:

Նախարարի խոսքով հայտնաբերված խախտումները հիմնականում ոչ թե նախարարության, այլ պետգնումների գործընթացների մեղքով են:

Հիշեցնենք, որ պետգնումների ոլորտում ՏՄՊՊՀ հերթական ուսումնասիրությունը պարզել էր, չարաշահումներ կան նաև ծերանոցներում և մանկատներում: Հանձնաժողովն ուսումնասիրություններ է անցկացրել Հայաստանի 8 մանկատնում և 3 ծերանոցում: Խախտումների մասին նյութերը հանձնաժողովն ուղարկել է դատախազություն: