AM
16 Հոկտեմբեր 2012 - 12:58 AMT

Միշել Օբաման վաղաժամ քվեարկել է նախագահական ընտրություններում

ԱՄՆ նախագահի տիկւնը՝ Միշել Օբաման վաղաժամ քվեարկել է նախագահական ընտրություններում: Այդ մասին նա հայտնել է իր թվիթերում:

«Ես հենց նոր փոստարկղը գցեցի իմ քվեաթերթիկը, չէի կարող սպասել ընտրությունների օրվան: Սիրում եմ քեզ»,-գրել է առաջին տիկինը իր միկրոբլոգում՝ դիմելով ամուսնուն:

Ելույթ ունենալով Օհայո նահանգում Միշել Օբաման հայտարարել է, որ քվեարկել է ամուսնու օգտին: «Այժմ իմ քվեաթերթիկը Իլինոյսի ճանապարհին է, իմ հարազատ նահանգի: Ներեցեք, եթե ես մի փոքր հուզված եմ այսօր: Ինձ համար սա ընտրության օր է»,-ասել է նա:

Նախագահ Օբաման նույնպես մտադիր է վաղաժամ քվեարկել՝ կոչ անելով ամերիկացիներին հետևել իր օրինակին: Վաղաժամ քվեարկությունն ԱՄՆ-ում սկսվել է սեպտեմբերի 27-ին: